Այսօր հայկական դրոշի օրն է
15jun01Այսօր հայկական դրոշի օրն էԱյսօր հայկական դրոշի օրն է
Event Details
2006 թվականի հունիսի 15–ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց նոր՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին օրենքը, որից հետո հունիսի 15 –ը
Event Details
2006 թվականի հունիսի 15–ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց նոր՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին օրենքը, որից հետո հունիսի 15 –ը համարվեց ՀՀ դրոշի պետական օր: Դրոշը՝ զինանշանի եւ օրհներգի հետ համարվում է ՀՀ պետական խորհրդանիշներից:
Հայաստանի դրոշն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 24–ին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Այն Հայաստանի առաջին հանրապետության դրոշի կրկնությունն է. ունի երեք հորիզոնական հավասար ուղղանկյան տեսք՝ լայնքի եւ երկայնքի 1:2 հարաբերակցությամբ, վերեւում՝ կարմիր, մեջտեղում՝ կապույտ, ներքեւում՝ նարնջագույն: 2006 թվականի օրենքում դրոշի գույներն ունեն հետեւյալ մեկնաբանությնունը. կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի գոյության հարատեւ պայքարը: Կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը:
Ի դեպ…
Առաջին Հանրապետության եռագույն դրոշում նարնջագույնի փոխարեն օգտագործվել է դեղինը, քանի որ նարնջագույն կերպաս գտնելը Հայաստանում դժվար է եղել:
Առաջին Հանրապետության դրոշի հեղինկը ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին է:
Time
15 (Saturday) 8:00 - 1 (Sunday) 19:00 Այսօր հայկական դրոշի օրն է(GMT+00:00)
Napsat komentář