email

info@nairi.cz

socialni site

Այսօր հայկական դրոշի օրն է

Այսօր հայկական դրոշի օրն է
  1. /
  2. Kultura a umění
  3. /
  4. Այսօր հայկական դրոշի օրն...

Dnes je den arménské vlajky

15. června 2006 přijalo Národní shromáždění Arménské republiky nový zákon o státní vlajce Arménské republiky, načež byl 15. červen považován za státní den vlajky RA. Vlajka je spolu s erbem a hymnou považována za jeden ze státních symbolů Arménské republiky.

 

Այսօր հայկական դրոշի օրն է

2006 թվականի  հունիսի 15–ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց նոր՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին օրենքը, որից հետո հունիսի 15 –ը համարվեց ՀՀ դրոշի պետական օր: Դրոշը՝ զինանշանի եւ օրհներգի հետ համարվում է ՀՀ պետական խորհրդանիշներից:

Հայաստանի դրոշն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 24–ին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Այն Հայաստանի առաջին հանրապետության դրոշի կրկնությունն է. ունի երեք հորիզոնական հավասար ուղղանկյան տեսք՝ լայնքի եւ երկայնքի 1:2 հարաբերակցությամբ, վերեւում՝ կարմիր, մեջտեղում՝ կապույտ, ներքեւում՝ նարնջագույն: 2006 թվականի օրենքում դրոշի գույներն ունեն հետեւյալ մեկնաբանությնունը. կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի գոյության հարատեւ պայքարը: Կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը:

 

Ի դեպ…

Առաջին Հանրապետության եռագույն դրոշում նարնջագույնի փոխարեն օգտագործվել է դեղինը, քանի որ նարնջագույն կերպաս գտնելը Հայաստանում դժվար է եղել:

Առաջին Հանրապետության դրոշի հեղինկը ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին է:

 

Sdílet příspěvek
0 0 votes
Hodnocení
Subscribe
Upozornit na
guest
0 Komentáře
Inline Feedbacks
View all comments